19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանրապետականը որոշեց. Շարմազանովը բացում է փակագծերը

Քիչ առաջ մամուլի ասուլիս է հրավիրել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության օրակարգը սետղծված ներքաղաքական իրավիճակում: Շարմազանովը նշել է, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ, որի արդյունքում որոշվել է.

ա/ ՀՀԿ խմբակցությունը սեփական վարչապետի թեկնածու չի առաջադրելւ: 

բ/ Խմբակցությունը մինչեւ քվեարկությունը կորոշի, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին կքվեարկի: 

«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ հայտարարել է Շարմազանովը։

Հիշեցնենք, խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Փաշինյանը կոչ է անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական պատգամավորներին, նաեւ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող վարչապետի թեկնածուին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ