14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել»․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Մեր երկրի ողբերգության հերթական ցուցադրությունն այսօր ԱԺ ամբիոնի մոտ էր: Դավադրության մեջ մեղադրվողները, հազարամյա հայկական Արցախն ուրացող-հանձնողները, հրահրված ավանտյուրիստական պատերազմում 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհողները, 200 ք/կմ-ից ավելի տարածք օկուպացիայի հանձնողները, սահմանազատումով  ՀՀ (ՀՍՍՀ) տարածքները թշնամուն օտարողները, երկիրը շուրջ 13 մլրդ դոլորի ընդհանուր պարտքի շեմին հասցնողները խոսում են իրենց «ձեռքբերումներից»…
Եվ սրանք «Սերժ Սարգսյան են մերժել», ազգային պետություն են մերժել, հաղթանակներ են մերժել, անվտանգություն ու արժանապատվություն են մերժել, ազատամարտի սխրանք են մերժել, հարգանք-պատիվն են մերժել, իրենք իրենց են մերժել…
2018թ-ին պարտվել ու մերժվել է մեր ողջ գիտակից ժողովուրդը՝ բացի ՔՊ կոչվող կապիտուլյանտներից և ուտելու համար ապրող անգիտակից հատվածից: Հայաստանի ներսում առ այսօր հաղթում է արտաքին թշնամին՝  մերժելով նաև մեր ժողովրդի ապագան»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ