19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երբ մոռանում են, թե ով է կռվել ու զոհվել հանուն հայրենիքի․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախօրեին Խաչատուր Սուքիասյանի  հայտարարությունը՝ թե Արցախում «չկռվելու» պատճառով 2023-ին «10 զոհ ենք ունեցել», ոչ թե շփոթմունքի արդյունք էր, այլ՝ հստակ համոզմունք։ Նրա արդարացումն այն մասին, որ «խառնել է 210-ը 10-ի հետ», որևէ քննադատության չի դիմանում։ Տեսանյութում ակնհայտ է՝ Սուքիասյանը խոսում է սառնասրտորեն, առանց կասկածի կամ երկմտանքի։
Սա հերթական դրսևորումն է այն մտածողության, որի առանցքում ոչ թե ճշմարտությունն է, այլ՝ հանրության վրա պատասխանատվության բարդումը։ Սուքիասյանն իր կերպարով մարմնավորում է այն քաղաքական դասին, որը տարիներ շարունակ իշխանություն է վերցրել զրպարտելով, ստորացնելով, նվաստացնելով։
Այսպիսի հայտարարությունները պատահական չեն։ Դրանք արտահայտում են պետական բարձրաստիճան պաշտոնյաների ներքին մտածողությունն ու իրական վերաբերմունքը թե՛ Արցախի, թե՛ զոհվածների, և թե՛ հասարակության արժանապատվության հանդեպ։ Ըստ էության տվյալ անձը զոհին մեղադրում է նրանում, որ զոհվել է՝ փոխարենը գնահատելու նրա զոհաբերությունն ու ողբերգությունը, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե լեզվի սայթաքման, այլ բարոյական կաթվածի մասին է։
Այդ խոսքերն ասում է իշխանության մտերիմ շրջանակի ներկայացուցիչը, որն իր հերթին բացահայտում է՝ ինչքան հեռու է այս իշխանությունը իրական հայրենասիրությունից, և որքան մոտ՝ պատասխանատվությունից խուսափելուն ու կեղծիքի վրա հիմնված քաղաքականությանը։
Երբ մոռանում են, թե ով է կռվել ու զոհվել հանուն հայրենիքի, և զոհին մեղադրում են իր իսկ մահվան համար, այդ պահին պետությունն այլևս չունի ո՛չ հիշողություն, ո՛չ արժանապատվություն։ Այդ պահին իշխանությունն անցնում է այն գծից, որտեղ ավարտվում է հասարակական ծառայությունը և սկսվում է հասարակության դեմ իշխանությունը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ