19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հզորությունը միայն գլուխ գովալու մեջ չի, այլ իրական ցույց տված արդյունքի․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ մամուլում աչքովս ընկավ, որ պատգամավորի մանդատ ստացած ինչ-որ անձ, ով նախորդիվ եղել է Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար,  ռազմարդյունաբերության աշխատանքը «զրո» է գնահատել մինչև 2018թ.-ը, իսկ այսօրվա ռազմարդյունաբերությունը գնահատել է «հզոր ռազմարդյունաբերություն»։
Մասնավորապես՝ «Հրապարակ» թերթին ասել է, մեջբերում եմ. «Հայաստանը մինչեւ 2018-ը երբեւիցե ռազմարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետո, մինչ այդ մենք ունեցել ենք զրո, իսկ հիմա ունենք հզոր ռազմարդյունաբերություն»։
Այդ «հզոր ռազմարդյունաբերությունն» էլ չգիտես ինչու ամեն տարի հատկացված բյուջեով թերակատարում է գրանցում։ Պատասխանատուների հիմնավորումները մանիպուլյատիվ են, իսկ արդյունքը ակնհայտ անգործություն է։
Օրինակ՝ 2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25%-ը։ Ի դեպ նշենք, որ ռազմարդյունաբերության բյուջեն 2021-ից սկսած շարունակ թերակատարվում է մինչև այսօր, օրինակ՝ 2021-ին պլանավորված 4,57 մլրդ դրամից իրացվել է 3,1 մլրդ-ը, 2022-ին՝ 5,23 մլրդ-ից 2,97 մլրդ-ը, 2023-ին՝ 6,84 մլրդ-ից՝ 1,1 մլրդ-ը, իսկ 2024-ին՝ 5,82 մլրդ-ից՝ 1,5 մլրդ-ը, 2025-ի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ոլորտին հատկացվել է 5,72 մլրդ դրամ։ Իսկ ուր են ուղղվում այդ չկատարված գումարները։
Եվս մեկ հարց, ինչու՞ լուծարվեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որն ուներ մարտավարատեխնիկական առաջադրանքներ կազմելու ֆունկցիա։
Ինչու է այնպես ստացվում, որ այդ «հզորների» ժամանակ Աբու Դաբիում կայացած «IDEX-2021» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունները ներկայացել էին դատարկ տաղավարով, և որքան գումար էին ծախսել «IDEX-2021»-ին բուկլետով ներկայանալու համար։
Հզորությունը միայն գլուխ գովալու մեջ չի, այլ իրական ցույց տված արդյունքի» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ