04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի ուղերձից ցնցումների մեջ են ընկել Արման Բաբաջանյաններն ու Ռուբինյան-Ալենները․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հեներիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստացի, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ իշխանության «կրկնակապիտուլյացիայի» ճանապարհային քարտեզին այսօր առաջարկվում է հստակ և կառուցվածքային այլընտրանք՝ իրական հայկական ապագայի մոդել, որը ներկայացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր արժեքային համակարգով, պետականակենտրոն մոտեցմամբ և ազգային անվտանգության շուրջ ձևավորվող գործողություններով։
Սա առաջին անգամ է, երբ որևէ քաղաքական ուժ հանրությունից չի պահանջում կույր և անվերապահ վստահություն, այլ՝ առաջարկում է համախմբվել համերաշխության մթնոլորտում՝ հանուն պետության վերականգնման, անվտանգության և արժանապատիվ ապագայի կերտման։
Հ․Գ․ Սերժ Սարգսյանի ուղերձից ցնցումների մեջ են ընկել Արման Բաբաջանյաններն ու Ռուբինյան-Ալենները։ Դա բնական է. երբ ազգային ինքնության պահպանումը, բանակի վերականգնումը, անվտանգության ապահովումը և պետական դիվանագիտության վերակազմակերպումը վերածվում են քաղաքական օրակարգի՝ այդ արժեքները դառնում են անհանդուրժելի բոլոր նրանց համար, ում մտածողության և գործունեության հիմքում դրված են թշնամանքի, պարտվողականության և պետականության կազմաքանդման մեխանիզմները։
Ըստ էության՝ այս ամենի հետ Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակարգը բացարձակապես որևէ առնչություն չունեն։
Նրանց թողած քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման, կապիտուլյացիայի և պատերազմի էջն է։ Խաղաղությունը, համազգային համերաշխությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը երբեք չեն եղել նրանց նպատակը։
Այսինքն՝ առաջարկվող մոդելն այլընտրանք է ոչ միայն ծրագրային, այլ՝ արժեհամակարգային առումով։ Եվ որքան շուտ մենք հասկանանք այդ տարբերությունը, այնքան շուտ կսկսվի իրական ապագայի կերտումը»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ