19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ԿԳՄՍ-ն ու այդ «կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականում ինչ էֆֆեկտ են ապահովում իրենց գործառնությամբ․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ կառավարությունը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի անվան տակ դպրոցներ է փակում ու միավորում իրար, մի շատ լավ հիշեցում անեմ։ Ներկայիս ԿԳՄՍ նախարարը 24.01.2024թ. ԱԺ ամբիոնից հայտարարել է հետևյալը. «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-19 տարեկան երիտասարդների 20,6 %-ը չի սովորում որեւէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8 %՝ ավելի քան 140 հազար մարդ»։

Այսինքն մինչև հաջորդ մարդահամար այս ցուցանիշը կարող է հասնել մինչև 300 հազար մարդու, ինչը նշանակում է, որ առաջիկայում բուհերի գործունեությունը գնալով դառնալու է ավելորդ ծախս, իսկ հասարակության գրագիտության աստիճանը ձգտելու է զրոյի։ Իսկ միգուցե «կրթվելը նորաձև է» ակցիայի անվան տակ, հասարակության դեգրադացման իրական պրոցե՞սն է քողարկվում։
Հիմա հարց՝ այս կապակցությամբ ԿԳՄՍ գերատեսչությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել որպեսզի այդ շերտի պոնտեցիալը ի նպաստ հասարակության օգտագործի, քանի որ խոցելի տարիքային խմբի այս 140 հազարանոց շերտի մոտ վատ ազդեցության տակ ընկնելու հավանականությունը մեծ է։ Կարելի է նաև համեմատել տարբեր տեսակի հանցագործությունների իրականացման և դրանց կատարողների տարիքային ցուցանիշները և հասկանալ ԿԳՄՍ-ն ու այդ «կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականում ինչ էֆֆեկտ են ապահովում իրենց գործառնությամբ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ