28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բյուջեի կատարողականի քննարկման այս օրերին բոլորը գովում են իրենց աշխատանքը, ճոռոմ խոսքեր հնչեցնում արդյունքների մասին, բայց բացում ես հաշվետվությունը` լրիվ հակառակի մասին է:

Վերցնենք ատեստացիայի գործընթացը:
ՊՆ-ի մասով գրված է, որ 2024 թվականին ատեստացիային մասնակցած զինծառայողների 57%-ն է հաղթահարել դրական գնահատականի շեմը:
ԱԱԾ-ի դեպքում ցուցանիշը 35% է:
Ոստիկանությունը ներկայացված է թվերով. 4063 ծառայողից դրական շեմը հաղթահարել է 1031-ը:
Փրկարար ծառայության դեպքում, մինչև այժմ քննության է մասնակցել 1805 ծառայող, դրական գնահատական ստացել` 496-ը:
Թեև խիստ հարաբերական ամենաբարձրը ՊՆ-ի ցուցանիշներն է, բայց սա էլ անբավարար արդյունք է, որովհետև, մեծ առումով, ֆիզիկական, մասնագիտական, շարային, կրակային պատրաստության առումով, քննության մասնակիցների 43%-ը անբավարար է ստացել, ինչ ահազանգ է մեծ թվով խնդիրների մասին, ինչի վերաբերյալ մեկ այլ առիթով կանդրադառնամ:
Հետո էլ թե` բարեփոխումներ ենք անում, բարելավումներ, առաջընթաց: Սա չէ՞ ձեր աշխատանքն ու տապալումների ցուցանիշները» :
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ