18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանը քաղաքական հայտարարություններին չի պատասխանելու

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը  քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ խորհրդարանում  ՎՊ 2011 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում հնչած քաղաքական գնահատակններին պատասխանել չի պատրաստվում:

Իշխան Զաքարյանն ասաց, որ ինքը շատ լավ գիտի խորհրդարանը, եղել է պատգամավոր եւ գիտի, որ շատ հաճախ ԱԺ ամբիոնը օգտագործում են զուտ քաղաքական նպատակներով :

“Շատ հաճախ այս ամբիոնից հնչած հայտարարությունները կապ չունեն նյութի հետ: Այդ  իսկ պատճառով ես չեմ պատասխանի այն հարցերին, որոնք առնչություն չունեն նյութի հետ”,-հայտարարեց Իշխան Զաքարյանն ու անցավ քննարկման բուն նյութին առնչվող հարցերին:

Հիշեցնենք, որ քաղաքական ենթատեքստ ունեին ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչների ելույթները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ