25 Փետրվարի, Հինգշաբթի, 2021
KFC

ՀՀԿ-ի անելիքը

58.thumb

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները վարչապետի թեկնածուի հարցում քվեարկելու են միահամուռ՝ կուսակցական որոշման համաձայն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Խոսելով պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտարարության մասին, որ «այսօր կամ վաղը կքննարկենք մեր թեկնածուի հարցը», –Tert.am-ը հետաքրքրվեց՝ խոսքը վարչապետի սեփական թեկնածու առաջադրելո՞ւ մասին է:

«ՀՀԿ-ն սահմանադրությամբ սահմանված ժամկետներում կքննարկի Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրության հարցը, օրենքով սահմանված կարգով իր կարծիքն ու որոշումը կարտահայտի: Մինչև ապրիլի 30-ը ժամանակ ունենք: Կքննարկենք, կորոշենք, կտեղեկացնենք»,-պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ ՀՀԿ-ն միշտ խոսել է երկրի ներքին կայունության ու անվտանգության մարտահրավերների կարևորության մասին:

«Մենք մեր որոշումներում առաջնորդվելու ենք բացառապես Հայաստանի ներքին, արտաքին անվտանգության ապահովման ու կայունության ապահովման խնդիրներով, պետական շահի գերակայությամբ: Սա է այն ուղենիշը, որը մենք ունենք: Երեկ ՀՀԿ կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների, բաց օրակարգով քննարկել մեր գործընկեր կուսակցությունների հետ իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակները»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Ճշտող հարցին՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ն առաջադրի սեփական թեկնածո՞ւ, Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն, առաջնորդվելով պետական շահի գերակայությամբ, երկրի անվտանգության և ներքին կայունությամբ, կքննարկի այդ հարցը, կհանգի այն որոշմանը, որն անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի պետությանը»:

Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ական պատգամավորներ իրեն ասել են, որ կքվեարկեն իր թեկնածության օգտին, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ պատգամավորները քվեարկելու են միահամուռ, կուսակցական որոշման համաձայն: ՀՀԿ-ն կուռ է, միասնական է և ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, սպասարկելու է բացառապես պետության ու ազգային շահը, առաջնորդվելու է Նժդեհի հետևյալ սկզբունքով՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ