17 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Օլիգարխիայի վերջը պիտի լինի

0_c98af_f8cd54ed_XL

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Հայաստանը հայտնվել է համաշխարհային ուժերի կիզակետում, ինչն աննախադեպ է: «Մենք նորից դառնում ենք կիզակետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինիս խոսքով՝ Կարեն Կարապետյանն իր վրա պետք է վերցնի երկրի տնտեսական վիճակի կայունության պահպանումը:

«Օլիգարխները պետք է դուրս բերվեն քաղաքականությունից, ու որպես տնտեսություն կամակերպող անձինք գործեն, պետք է փողը չմտնի քաղաքականության մեջ, պետք է միայն տնտեսական կառավարության մեջ դեր ունենան: Իսկ մյուս ՀՀԿ-ականները պետք է գործեն որպես քաղաքական գործիչ, սպասարկեն երկրի շահերը, նրանք պետք է մոռանան այն լծակները, որ եղել են նախկինում»,-նկատեց Մանուչարյանը: 

Ըստ նրա՝ մենք համաշխարհային դավադրության կիազկետում ենք: «Բանակցությունները պետք է հաջողությամբ ավարտվեն, ամեն մեկն իր դերը պիտի կատարի, ժողովուրդը ապամոնտաժելու է օլիգախական համակարգը, իշխանականները՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պետք է երկրի տնտեսական գործառույթները պահեն նորմի մեջ»,-եզրափակեց նա:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ