13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ապրիլյան պատերազմում կռված տղաների հանդեպ շատ անարդար վերաբերմունք եղավ»

 

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, ասաց՝ այն վեր հանեց ԶՈւ-ում եղած խնդիրները: Ըստ նրա՝ այդ օրերին փաստվեց, որ իշխանություններն այդքան մտահոգված չեն խնդիրներով:
«Ժողովուրդն ամեն ինչ տեավ և, ցավալիորեն, ունեցանք այդքան զոհեր։ Հենց այդ օրերին էլ երևում էր, որ իշխանությունները այդքան էլ մտահոգված չէին դրանով․ կարծեմ սուգ էլ չհայտարարվեց։ Այս ժամանակներում Հրազդանում ընտրություններ էին, իսկ այդ իշխանույթունները ընտրություններով էին զբաղված են», – ասաց բանախոսը։

Նա նշեց՝ Ապրիլյան պատերազմում կռված տղաների հանդեպ շատ անարդար վերաբերմունք եղավ։

«Շատերի զինգրքույկներում անգամ չէր գրվել, որ նրանք մասնակցել են այդ պատերաազմին, որպեսզի ինչ-որ արտոնություններից չօգտվեցին։ Մենք տեսանք, թե ինչպիսի տղաներ ունեինք։ Հետո նրանք դարձան այն սովորական, շարքային, սովորական զինծառայողը, ով ոչ մի բանի իրավունք էլ չունիԼ Բանակի ղեկավարության կողմից ոչ մի զգոնություն չկա», – ասաց Ժաննա Ալեքսայնանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ