26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. «Իրատես»

«Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց, որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է:

Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում: Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև:

Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:
Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել»,-գրում է «Իրատես» օրաթերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ