27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։

Այդ նպատակով Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  կմեկնի Անկարա, որտեղ առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։

Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան իր թուրք գործընկերների հետ կքննարկի ռազմական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության հարցը,  գյուլենական համայնքի դեմ պայքարի խնդիրը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը։

Աղբյուրը նշում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են 3 երկրների համագործակցությանն հարցերը, տարածաշրջանային խնդիրները, Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ