26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով․ Ռոհանի

Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոհանիի համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ 

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի»,-ասել է Իրանի նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ