25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու օրում 55 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման եւ ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետեւանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ