26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ  ժողովի մասին, որն անցկացվելու է Թուրքիայում։

Նախագահները վճռականություն են հայտնել ընդլայնելու և ուժեղացնելու երկու երկրների համագործակցությունը  մի շարք ոլորտներում։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Պուտինը ստացել էր ձայների 76.67 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել  էր Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով: 

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ