23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Օլիմպիական չեմպիոնը միշտ հպարտացել է իր հայ լինելով

Սեպտեմբերի 13-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է 30-րդ օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ձյուդոիստ Արսեն Գալստյանին:

Նախարարը շնորհավորել է մեր հայրենակցին օլիմպիական ոսկի նվաճելու կապակցությամբ, փաստելով, որ հասցրել է Արսենին առաջին անգամ շնորհավորել նրա հաղթանակից անմիջապես հետո՝ հենց Լոնդոնում: “Հպարտ ենք, որ ունենք նոր ազգությամբ հայ օլիմպիական չեմպիոն և միաժամանակ ուրախ, որ նա չի խզում իր կապերը հայրենիքի հետ: Մաղթում եմ, որ հաջորդ 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում նույնպես Արսենը օլիմպիական ոսկու արժանանա”,- ասել է նախարարը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և ՌԴ ձյուդոյի վետերանների Մոսկվայի միության փոխնախագահ Արտաշ Կասեմյանը: Դիմելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին, Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել նրան ոլորտում կատարվող աշխատանքների կապակցությամբ և փաստել, որ Հայաստանում շարունակվում են կրթվել և դաստիարակվել լավ մարզիկներ:

Իր կողմից, Արսեն Գալստյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշելով, որ միշտ հպարտացել է իր հայ լինելով և հորդորել արտերկրում աշխատող բոլոր հայ մարզիկներին սերտացնել կապերը հայրենիքի հետ:

Հիշեցնենք, որ ձյուդոիստ Արսեն Գալստյանը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում և Լոնդոնում առաջինն է նվաճել  Ռուսաստանի Դաշնության օլիմպիական ոսկին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ