27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Wikipedia-ն արշավ է սկսել՝ Թուրքիայում կայքի արգելափակման դեմ

Խոշորագույն առցանց հանրագիտարան Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության վերականգնմանն ուղղված արշավ է սկսել։

Facebook սոցիալական ցանցի Wikipedia–ի էջում #WeMissTurkey (մենք կարոտել ենք Թուրքիան) հեշթագով արշավ է մեկնարկել։ Հայտնի է, որ արշավը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում էջում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ են կատարվելու։ Փոխվել է նաև Facebook-ում Wikipedia-ի էջի գլխավոր լուսանկարը՝ տեղ տալով հեշթագի կարգախոսը կրող Wikipedia-ի սիմվոլին։

Wikipedia ընկերության կողմից թեմայի վերաբերյալ կատարված հայտարարության մեջ ասված է․ «Ի՞նչ կանեք, եթե մի առավոտ արթնանաք և չկարողանաք մուտք գործել Wikipedia։ Թուրքիան 10 ամիս առաջ նման իրավիճակում էր հայտնվել։ Թուրքիայի 80 մլն բնակչությունը մեկ ակնթարթում զրկվեց Wikipedia-ից օգտվելու և Wikipedia–ին աջակցելու հնարավորությունից։

Հենց այդ պատճառով էլ մենք մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ կանենք։ Դուք մեզ կարող եք Թուրքիայի մշակույթի վերաբերյալ հարցեր ուղղել #WeMissTurkey հեշթագով, իսկ մենք մեկ շաբաթվա ընթացքում կթարմացնենք այդ ինֆորմացիան»։

Հիշեցնենք, որ շուրջ 10 ամիս առաջ թուրքական դատարանի որոշմամբ Wikipedia կայքը Թուրքիայի տարածքում արգելափակվել էր՝ հակաթուրքական բովանդակությամբ հոդվածներ հրապարակելու և դրանք չհեռացնելու պատճառաբանությամբ։

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ