27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սաուդյան Արաբիայի արքայազնի սկանդալային խոսքերը՝ Թուրքիայի, Իրանի և Կատարի հասցեին

Եգիպտոս մեկնած Սաուդյան Արաբիայի արքայազն  Մուհամեդ Բին Սալմանը կոշտ հայտարարություններ է արել Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի  վերաբերյալ։

Արքայազնը վերոնշյալ 3 երկրներն անվանել է «Սատանայական եռանկյունի» և «չարիքի առանցք»։

Նշվում է, որ Սաուդյան արքայազնի ելույթը հրապարակվել է արաբական «al jazeera» և «CBS» հեռուստաալիքներով։

Արքայազնն ասել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ «օսմանցիները», օգտագործելով «Մուսուլման եղբայրներին», նպատակադրվել են վերականգնել «խալիֆայությունը»։ 

Նա Թուրքիային մեղադրել է Կատարին և Իրանին աջակցելու մեջ։ Պնդել է, որ այդ 3 երկրներն աջակցում են տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպություններին։

Աղբյուր`  ermenihaber.am
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ