27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի քիչ տանդ նստիր, թող մենք էլ շունչ քաշենք. թուրք քաղաքական գործիչը՝ Էրդողանին

Թուրքիայում  նորաստեղծ ընդդիմադիր «Iyi partisi» կուսակցության ղեկավար տիկին Մերալ Աքշեները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել ավելի քիչ խոսել, իսկ թուրքական իշխանություններին մեղադրել է այն բանում, որ պետական քաղաքականության մեջ գոյություն չունի կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:

Դիմելով Էրդողանին` թուրք կին քաղաքական գործիչն ասել է. 

«Այ ընկերմի քիչ լռիր։ Մի քիչ էլ ընտանիքիդ ժամանակ հատկացրու։ Ի՞նչպարտադիր է ամեն ինչի մասին խոսես։  Պետք չէ ամեն անգամ մատ թափ տալ։  Միքիչ էլ  տանդ նստիրթող մենք էլ շունչ քաշենքԹուրքիան էլ։ Դու բղավում էիր, թեօսմանյան ապտակ ենք տալու։ Մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը եկավԹուրքիագողեգող խոսեցիք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի հրամանատարը հայտարարել էր, որ եթե Սիրիայում թուրքական զինուժը հարվածի իրենց, ապա համարժեք պատասխան կստանա: նախագահ Էրդողանը, մեկնաբանելով ամերիկացի զինվորականի այդ հայտարարությունը, ասել էր «Ակնհայտ էոր նրանք երբևէ օսմանյան ապտակ չենկերել»:

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ