27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Չէի ուզի իմ երկիրը աշխարհի առաջ խայտառակ լիներ». Բաբայանը անազատության մեջ կտոնի

Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ , Արցախի հերոս Սամվել Բաբայանը այսօր՝ մարդի 5-ին դարձավ 53 տարեկան: Սամվել Բաբայանը ծննդյան տարեդարձը կտոնի անազատության մեջ:

Բաբայանի մարտական ընկերը՝ Արմեն Չիլինգարյանը օրերս Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց.« Եթե չլիներ Սամվել Բաբայանը մենք շատ հաղթանակներ չէինք ունենա: Հրաշալի մարդ է մեր հրամանատարը ու նրա վրա շինծու մեղադրանքներ են բարդում»:

Բաբայանը 1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։

1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ  Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Բաքվի բանտերից մեկում։

1992-1993 թթ․ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։ 1992-1994  թթ․ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։

1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։

1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։

1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։

1993  թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։

1993 թ. նոյեմբերից մինչև 1999  թ․ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995 -1999թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ  «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։

1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

1992-1995 թթ․ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

1995-1999 թթ. եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։

2000-2004 թթ. ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005  թթ ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։

2005 թ. հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։

2017 թ. ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 6 տարվա զատազարկման:

Վերաքննիչ քրեական դատարանը այդ վճիռը թողել է անփոփոխ: 

Սամվել Բաբայանը վերաքննիչ դատարանում հանդես գալով հայտարարությամբ ասել է, որ մինչև վերջ կգնա բոլոր ատյաններով.«Ուղղակի չէի ուզի իմ երկիրը աշխարհի առաջ խայտառակ լիներ»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ