26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Արցախը չի կարող լինել ոչ ժողովրդավար երկրի կազմում»

 Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է ՝ ակնհայտ է՝  մեր հարևան երկրները,  որոնց հետ մենք տարածքային վեճեր և խնդիրներ ունենք, միջազգային հարթակներում   բավական մեծ գումարներ են ծախսում իրենց ասելիքը ներկայանալի, լսելի դարձնելու համար։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանական դիվանագիտության հետ կապված՝ մեր պատվիրակներից մեծ ջանքեր են պահանջվելու։ Այս մասին ավագանու անդամը  նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

«Խորհրդարանական դիվանագիտության հետ կապված՝  նախկինում արված գործողությունների արդյունքները, ավելի խոսուն են, քան   ինչ-որ գնահատական՝ այդ թվում իմը։
Մենք  պիտի հիշենք՝ Արցախի խնդիր ունենք․ եթե  ուզում ենք Արցախի խնդիրը մեզ համար ցանկալի լուծում ստանա, պետք է քայլենք  ժողովրդավարության ճանապարհով», –   ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Նա նշեց՝  մենք քաղաքական առումով մեծ կախում ունենք Ռուսաստանից, բայց,  դրանով հանդերձ, պարտավոր ենք ցույց տալ՝ Արցախը   երբեք չի կարող լինել ոչ ժողովրդավար երկրի կազմում․ Ադրբեջանը  դա պիտի լավ իմանա։

«Այսինքն՝ մենք է՛լ ավելի ժողովրդավար պիտի լինենք, որպեսզի միջազգային հարթակներում մեր խոսքն ավելի ազդեցիկ լինի», – նշեց Ալեն Սիմոնյանը`շեշտելով՝ շատ կարևոր է, որ Հայաստանը  միջազգային հարթակներում կարողանա արժանապատիվ  ներկայանալ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ