25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու՝ լինելով իշխանության կողմից առաջադրված (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց, որ սա պատմական նիստ է. առաջին անգամ նոր սահմանադրական կարգով նախագահ է ընտրվելու: Նախագահի միակ թեկնածուն է Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:

Շարմազանովը հիշեցրեց, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արմեն Սարգսյանի ելույթը դիտելիս՝ պարզ երևում են այն մեսիջները, որ տրված են: «Ազգային միասնության գաղափարն էր և ցեղասպանությունից հետո վերածնվելու և այն հարգելու գաղափարն էր: Ձեր այսօրվա ելույթից հետո համոզվեցի, որ նախագահ Սարգսյանն իր քաղաքական որոշումներում և առաջարկություններում միշտ հիմնավոր է, և ձեր թեկնածությունը դրա առհավատչյան է»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու, որ նա առաջադրված է ՀՀԿ-ի կողմից: «Յուրաքանչյուրի, այդ թվում Արմեն Սարգսյանի համար, կարծում եմ, պատիվ է լինել ՀՀԿ թեկնածու»,-նկատեց նա՝ հիշեցնելով, թե որքան ՀՀԿ-ականներ են պայքարել անկախ պետականության համար: «Այնպես որ, «Հանրապետական» կուսակցության թեկնածու լինելը առավելություն է»,-հավելեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ այսօրվա Հայաստանն անհամեմատելի է 90-ականների Հայաստանի հետ, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր նախագահներին, վարչապետներին իրենց պետական գործունեության համար: 

Շարմազանովը կարևորեց Արմեն Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ խոսվում է քաղաքացի լինելու կարևորության մասին, քրիստոնեական արժանիքների կարևորելը: «Շատ եմ կարևորում ձեր հանդիպումները և Գարեգին 2-րդի, և Արամ Ա կաթողիկոսների հետ:

Հաջորդ կարևոր թեզը ՀՀ, Արցախի հանրապետություն և սփյուռք եռամիասնությունն է»,-ասաց նա:

Շարունակությունը՝ տեսանյութում:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ