27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին:

Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից:  Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել:

«Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության համար հաշիվ պահանջել մեզանից: Հայոց ցեղասպանություն, 1915-ի դեպքեր: Մի անգամ էլ մեզ հարցադրում անելու փոխարեն ետ դարձեք ու ձեր ամոթալի պատմությանը նայեք: Գաղութացումը, կոտորածն ու ցեղասպանությունը ձեր պատմությանն է բնորոշ: Նախ ձեր կեղտոտ անցյալի, ստրկավաճառության պատասխանը տվեք: Նախ տարիներով գաղութացրած երկրների և իրականացրած կոտորածների պատասխանը տվեք, հետո նոր մեզ զրպարտեք»,- վրդովված ասել է Թուրքիայի վարչապետը:

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ