26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը գնաց զիջման. «մարտի 1»-ի հարցը կքննարկվի

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հարցն օրակարգ ընգրկելու հարցը: Փաշինյանն ասաց, որ իրենք ցանկություն ունեն, որ սպանությունները բացահայտվեն, իշխանությունն արձանագրի, որ «մարտի 1-ի» էջը փակված չէ և չի փակվելու, քանի  դեռ բոլոր սպանությունները չեն բացահայտվել: Նա հիշեցրեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կայացել փետրվարի 23-ին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ ժամեր տևած լսումները խոսում էին այն մասին, որ «Հանրապետական» խմբակցությունը չէր խուսափում խոսել այդ մասին: «ՀՀԿ-ական պատգամավորները չեն ժխտել, որ այս հարցը շարունակում է առօրեական լինել: Մենք լսեցինք նաև դատախազության ներկայացուցչի զեկույցը, թե ինչեր են կատարվել՝ քրեական գործի բացահայտման ուղղությամբ այս տարիների ընթացքում»:

Նա հայտնեց, որ հանձնաժողովը հիմնավորումներ է տվել, թե ինչու է բացասական եզրակացություն  տվել այս հարցին: Մախմուդյանն ասաց, որ արդեն իսկ «մարտի 1»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը կա, որտեղ կան զեկույցներ, մշտադիտարկումներ և այլն: Ըստ նրա՝ անհրաժեշտությունը բացակայում է նաև փաստագրական տեսակետից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ մինչև հիմա հասկանալի չէ, թե ինչու են ՀՀԿ-ականները դեմ այս հարցին, և ՀՀԿ-ականների թախծոտ ու սփոփագին ելույթները ամենևին չեն տալիս այդ հարցերի պատասխանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ավելացրեց, որ արդեն մանրամասն կերպով ներկայացրել են, անդրադարձել են հայտարարության բոլոր 5 կետերին, որոնք ուղղված չեն մտահոգությունները փարատելուն: Ավելին, Կոստանյանը, ապա և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն առաջարկում է քննարկման առարկա դարձնել այս հարցը:

«Կարծում եմ՝ ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցը միաձայն քվեարկության ընդունվեց նիստերի օրակարգ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ