20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Իգլա»-ի գործով ամբաստանյալը դատարանում վատացավ

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվող  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ վատացավ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը:

Գաբրիելյանը այդ մասին հայտարարեց, երբ մեղադրող Արամ Արամյանը սկսեց ելույթ ունենալ:

«Թողեք դուրս գամ, վատ եմ: Սրա երեսը չեմ ուզում տեսնել,սա էլի սուտ ա խոսում ու մեր գլխին սարքում ա: Սիրտս վատա: Ճնշումս բարձա…»,-ասաց Սանասար Գաբրիելյանը:

Դատավորը հետաքրքրվեց, թե հարկավոր է «Շտապ օգնության» բրիգադ հրավիրել: Գաբրիելյանը ասաց, որ կարիքը կա: Դատարանը ընդմիջում հայտարարեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ