26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր՝ փետրվարի 21-ին, նշվում է միջազգային օրը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` այն նշվում է ամեն տարի` սկսած 2000 թվականից՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:

Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում եւս կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը:

Հայաստանում տոնը սկսեց նշվել 2005 թվականից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ