27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խիստ նկատողություն ու աշխատանքից հեռացում. «Գյումրի» բժշկական կենտրոնի սկանդալի հետքերով

Արդեն տեղեկացել ենք, որ  փետրվարի 17-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկները իրար էին ծեծել, հայհոյել բուժքրոջը: Դեպքի մասին  բուժքույրը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Ընթանում է քննություն: Բայց սրանից բացի նաև բժշկական կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ էթիկայի հանձնաժողովը քննելու է հարցը:

Քիչ առաջ ավարտվել է Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն  ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական տալն էր։

Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսել են միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննել նրանց տված բացատրագրերը։

Հանձնաժողովականները խստորեն դատապարտել են  բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։

Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Երբ ավարտվի  «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում գործի քննությունը,  էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։

Քանի որ  ոստիկանությունում գործ է ընթանում, այդ պատճառով էլ  խիստ նկատողություն ստացած բժիշկների անունները չի հրապարակվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ