27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության հարցով Անկարան դժգոհություն է հայտնել Հոլանդիան ներկայացնող դիվանագետին

Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Անկարայում Հոլանդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն, որպեսզի իր դժգոհությունը հայտնի  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանում քննարկման դրվելիք 2 օրինագծերի կապակցությամբ:

Ըստ թուրքական «Marmaragazetesi» թերթի կայքի՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ այդ օրինագծերը, որոնք քննարկման են դրվելու խորհրդարանում՝ առաջիկա շաբաթների ընթացքում, պատրաստվել են Հոլանդիայի հայամետ քաղաքական գործիչների կողմից:

Նրա խոսքերով՝ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը 1915թ վերաբերյալ հիմնվում է «պատմական իրականության և իրավական նորմերի վրա:

«1915-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի համար զգայուն հարց է: Եվ վերջինիս վերանայումը, ինչպես նաև դրա  քաղաքականացումը հնարավոր չէ, մանավանդ, որ այն կապ չունի պատմության և իրավունքի հետ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:

Վերջինս կոչ է արել Հոլանդիային աջակցել է Թուրքիայի կողմից 2005թ. առաջ քաշած առաջարկը. այն է՝ ստեղծել պատմաբաննների և փորձագոտների հանձնաժողով՝ 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ