26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կուզմինայի եռակի ոսկին, անհավանական Հանյուն ու Ստոխի թռիչքը․ օլիմպիական օրվա հերոսներն ու մեդալները /ֆոտո/

Փհենչհանում ավարտվեց օլիմպիական մրցումների 8-րդ օրը՝ լի վառ ու գեղեցիկ դրվագներով, հաղթանակներով ու հիասթափություններով։

Այսօրվա ընթացքում խաղարկվեց մեդալների 9 հավաքածու։

Առաջինը գեղասահքի տղամարդկանց մրցումն էր, որտեղ ճապոնացիները անկրկնելի էին։ Ոսկե մեդալը իր անհավանական ծրագրող նվաճեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յուձուրու Հանյուն։ Արծաթե մեդալը նույնպես Ճապոնիայինն էր՝ մենասահորդ Շոմա Ունոյի շնորհիվ։ Երրորդ տեղում Իսպանիայի ներկայացուցիչ Խավյեր Ֆերնանդեսն էր։

2

Այնուհետեւ մրցապայքարի դուրս եկան կանայք՝ լեռնադահուկային սպորտ, գերհսկա ոլորավայրէջք մրցույթում։ 

Այստեղ առաջինը  Էստեր Լեդեցկան էր՝ Չեխիա, երկրորդը՝ Աննա Ֆայտը՝ Ավստրիա եւ երրորդը՝ Թինա Վայրաթերը՝ Լիխտենշտեյն։

ester lecka

Երրորդ մրցապայքար, ֆրիսթայլ, կանայք, սլոուփ-սթայլ։

Ոսկե մեդալ Սառա Հոֆլին (Շվեյցարիա), արծաթե մեդալ՝ Մատիլդա Գրեմո (Շվեյցարիա), բրոնզե մեդալ՝  Իզաբել Ատկին (Մեծ Բրիտանիա)

հոֆլին

Հաջորդ մրցումը թիմային էր՝ դահուկային սպորտ, կանայք, 4х5 կմ փոխանցումավազք։

Առաջին տեղ՝  Նորվեգիա, երկրորդ տեղ՝ Շվեդիա, երրորդ տեղ՝ օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից։

լիժնիե

Հետաքրքիր էր բիատլոնի կանայք, 12.5 կմ մրցապայքարը, որտեղ գեղեցիկ հաղթանակ տարավ Սլովակիայի ներկայացուցիչ Անաստասիա Կուզմինան՝ դառնալով եռակի չեմպիոն։ Երկրորդ տեղում Դարյա Դոմրաչեւան էր՝ Բելառուսից, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Տիրիլ Էկհոֆը՝ Նորվեգիա։

1

Կանանց սկելետոնի մրցապայքարում պատկերն այսպիսին է՝ 

1. Լիզի Յառնոլդ (Մեծ Բրիտանիա), 2. Ժակլին Լելինգ (Գերմանիա), 3. Լաուրա Դիս (Մեծ Բրիտնիա)

լիզզի

Տղամարդկանց Շորթ-տրեկ, 1000 մետր մրցումում առաջինը Սամուել Ժիրարն էր՝ Կանադա, ապա՝ Ջոն-Հենրի Կրյուգերը՝ ԱՄՆ եւ երրորդը՝ Սո Լի Նան՝ Հարավային Կորեա։

սաուել

Կանանց շորթ-տրեկ, 1500 մետր մրցումում այսպիսի պատկեր է՝

1. Չհվե Մին Յոն (Հարավային Կորեա), 2. Լի Ցզինյույ (Չինաստան), 3. Կիմ Բուտեն (Կանադա)

չխվե մին

Եւ վերջապես օրվա վերջին մրցումը՝ դահուկացատկ, տղամարդիկ, մեծ ոստնակ LH։

Այստեղ վստահ ու գեղեցիկ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Ստոխը՝ դառնալով օլիմպիական կրկնակի չեմպիոն։ Սա Լեհաստանի առաջին մեդալն էր։

Կամիլին մի փոքր ընդամենը զիջեց Գերմանիայի ներկայացուցիչ Անդրեաս Վելինգերը։ Բրոնզե մեդալը բաժին հասավ փորձառու Ռոբերտ Յուհանսոնին՝ Նորվեգիայից։

տրամպլին

Ահա մեդալների հաշվարկը՝ 8-րդ օրվա ավարտին՝

Առաջատարը Գերմանիայի հավաքականն է, չնայած այս երկրի ներկայացուցիչներին ոչ երեկ, ոչ այսօր չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել։ Գերմանիան ունի 17 մեդալ՝ 9 ոսկե, 4 արծաթե եւ 4 բրոնզե։

Գերմանիային կրնկակոխ հետեւում է Նորվեգիան՝ այս երկրի մարզիկները նվաճել են 22 մեդալ՝ 7 ոսկե, 8 արծաթե եւ 7 բրոնզե։

Երրորդ տեղում Նիդեռլանդներն են՝ 13 մեդալով՝ 6 ոսկե, 5 արծաթե եւ 2 բրոնզե։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ