23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանn այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ըստ էության, հարց բարձրացրեց այն մասին, որ հաշվառման համակարգի խնդիր կա, ընդհանրապես գնաճի , շուկաների հետ կապված խնդիր կա, բայց ի՞նչ լուծում կա, որևէ մեկը չասաց:

Ինչ վերաբերում է փոցողային պայքարին՝ միտինգներ, երթերին վերադառնալուն, պատգամավորը նշեց, թե իրենք փողոցային պայքարից չեն էլ հեռացել: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կարող են նույն կերպ շարունակել, սակայն նշեց, որ դեռևս որոշում չունեն: Հարցին՝ փողոցային պայքարի ճնշումը, որը նպատակ ունեին տեղափոխել խորհդարան արդյունք չտվեց, պատգամավորը պատասխանեց.«Այդ փողոցային գործընթացն իր ծավալներով հնարավոր դարձրեց սա, ավելի մեծ ծավալներով ավելի մեծ բան հնարավոր կլիներ»:

Նա ընդգծեց, որ իրենց համար թանկացումների թեման փակված չէ, քանի դեռ այդ թեման արդիական է քաղաքացիների շրջանում։ 

Անդրադառնալով քննադատություններին, որ «Ելք»-ը պարզապես զբոսանքի հանեց մարդկանց ու դրանով ոչ մի հարց չլուծեց՝ Փաշինյանն արձագանքեց.
 
«Առնվազն վերջին երկու գումարման ԱԺ պատմության մեջ, սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել և այն կայացել է։ Ես չեմ ուզում ասել ՀԱԿ-ը չկարողացավ, «Ելք»-ը կարողացավ, ոչ դա զբոսանքի և ոչ զբոսանքի ամպլիտուդն էր», – նշեց նա։
 
Հարցին, թե արդյոք քաղաքացիները հիասթափվելու տեղիք չունեն, Փաշինյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր գնահատականներն ու կարծիքն ունենալ։ 
 
«Ճաշակի հարց է, եթե դուք իմ և իմ խղճի երկխոսությանն եք դիմում՝ ես ասում եմ՝ ոչ։ Չեմ բացառում, որ մենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արել ենք, չեմ բացառում, որ անում ենք ու, ցավոք սրտի, չեմ կարող բացառել, որ կանենք, որովհետև մարդը անգամ եթե ԱԺ պատգամավորի կամ ավելի բարձր մանդատ ունի, սխալական է, և եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ու ասել՝ ամեն ինչ կանեմ, որ առաջիկայում ուղղվեմ՝ ինչքան հնարավոր է արագ», – հավելեց Փաշինյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ