27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան. Չավուշօղլուն ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել  է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:

«Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումները: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում  ԱՄՆ-ի  հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջությամբ կվատանան:»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս զգուշացրել է, որ, եթե ԱՄՆ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի քրդերի հարցում, ապա Թուրքիայի զինուժը, որն այժմ Աֆրինում գործողություն է իրականացնում, կշարժվի դեպի Մանբիչ, որը նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ: ԱՄՆ-ն իր հերթին քրդերին աջակցում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Թուրք պաշտոնյան պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը Թուրքիայի բանակի և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ հանում են ԻՊ-ի զինյալներին, որոնք այժմ գերության մեջ են պահվում քրդական ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ