26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ

Ստամբուլում փետրվարի 11-ին Բուն Բարեկենդանի տոնին անցկացվող պատարագի ժամանակ բողոքել են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ: 

Բողոքի համար պատճառ էր դարձել փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի որոշումը: Ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում: 

Աթեշյանի դեմ բողոքը տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում, որտեղ անցակցվող պատարագին ներկա է եղել նաև Աթեշյանը: Պատարագին մասնակցող Բեսսե Քաբաքը որպես բողոքի նշան վեր էր բարձրացրել Աստվածաշունչը և սկսել էր երգել «Տեր, որողորմյա» շարականը:

Քաբաքին եկեղեցուց դուրս են հրավիրել, իսկ եկեղեցու դռների մոտ կանգնած ոստիկանները նրան տարել են Ֆերիքյոյի ոստիկանական տեղամաս, որտեղ մեկ ժամ պահելուց և արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը նամակ էր ուղարկել պատրիարքարան: Նամակում նշվում էր, որ պետությունը 2017 մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները անվավեր է համարում, իսկ պատրիարքության ղեկավար է ճանաչում Արամ Աթեշյանին, որին Նախարարների խորհուրդը 2010 թվականին  պատրիարքի փոխանորդի լիազորություններ էր տվել: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Նշենք, որ պատրիարքն անբուժելի հիվանդության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այդ մասին վկայում են նաև բժիշկական եզրակացությունները և դատարանի որոշումը, որով նա անգործունյա է ճանաչվել, իսկ մայրը նշանակվել է խնամակալ:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ