25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան. ով է հաղթում տեղեկատվական պատերազմում

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ տեղեկատվական պատերազմում զիջել կամ հաղթել  չկա, որովհետև այն ամենօրյա է: «Մի օր իրենց մոտ է լավ ստացվում, մի օր՝ մեզ մոտ, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանը հաղթել է տեղեկատվական ճակատում, Սաֆարովի արտահանձման ժամանակ հաղթել է, բայց օրինակ՝ Խոջալուի հետ կապված՝ մերոնք պարտվում են, որովհետև ինֆորմացիան չեն կարողանում հասցնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Տիգրան Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռուսական դաշտում ևս պարտվում ենք, այսինքն՝ տարածում ենք ադրբեջանական լրատվամիջոցների կեղծ ու ստահոդ, նաև ի վնաս մեզ գրված լուրերը:

«Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց որևէ դեզինֆորմացիա Հայաստանում չաշխատեց: Ամեն դեպքում հարցեր կան, մենք ինքնակամ եթե ադրբեջանական քարոզչությունը բերում ենք, մտցնում ենք մեր դաշտ, մենք արդեն պարտվում ենք, այսինքն՝ դա արդեն պարտություն է, մենք այնքան թույլ ենք, որ ադրբեջանցին իր ուզածը գրի ու բերում ենք տարածում: Այ սրանից պետք է զերծ մնալ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ