01 Ապրիլի, Saturday, 2023
KFC

Երբ թանկարժեք ռեստորան եք գնում․ վարվեցողության 6 կարեւոր կանոն

660x543_1_49afe8fd17d1f97828384c279d1af1e1@1297x1067_0xc0a839a4_16367268191472483631

Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ լինում են թանկարժեք ռեստորանում։ Որպեսզի այնտեղ ձեզ ազատ ու ինքնավստահ զգաք, պետք է իմանաք այս 6 կարեւոր կանոնները։

1, Հաշվի առեք ռեստորանի առանձնահատկությունը, ոչ թե ձեր նախասիրությունները

Եթե գնացել եք ձկնային ռեստորան, միս եք պատվիրում, կամ հակառակը, մսային կերակուրներով հայտնի ռեստորանում բուսակերների համար նախատեսված բան եք պատվիրում, այնքան էլ ճիշտ չէ։ Եթե օրինակ, ձուկ կամ միս չեք ուտում, խուսափեք հատուկ այդ կերակրատեսակներով հայտնի ռեստորան գնալուց։ 

2, Համապատասխանաբար հագնվեք

Եթե գնում եք հայտնի, թանկաժեք ռեստորան, ապա նվազագույնը՝ սպորտային չպետք է հագնվեք։ Իհարկե, չափազանց շքեղ էլ հագնվել պետք չէ, օրինակ՝ երկար, շքեղ զգեստը, ադամանդները հարսանիքներին են հարիր։ Ընտրեք դասական, զուսպ, բայց ռեստորանին հարմար հագուստ։

3, Մի վախեցեք հարցեր տալ

Գուցե ձեզ թվում է, թե հիմար տեսք կունենաք, եթե հարցեր տաք, ճշտեք գինու ծագման վայրը կամ ուտեստների բաղադրությունը։ Սակայն դա այդպես չէ։ Հանգիստ ճշտեք, թե ինչ եք պատրաստվում պատվիրեք, ինչ բաղադրություն ունի ուտեստը եւ այլն։ 

4, Ճիշտ փորձեք գինին

Ռեստորան այցի «ամենապատասխանատու» պահը գինու համտեսումն է։ Թուլացեք։ Նախ, վայելեք բույրը, ապա մի կում խմեք։ Զուգահեռ շարունակեք խոսակցությունը, այնպիսի դեմքով մի նստեք, ասես կարեւոր ինչ-որ բան եք անում։

5, Բաժակը ճիշտ բռնեք

Ռեստորանային ամենակարեւոր կանոններից է բաժակը ճիշտ բռնելը։ Հիշեք, այն պետք է բռնել միայն ոտքից, երկու կամ երեք մատով։

6, Մի ամաչեք գնի մասին հարցնել, բայց միշտ թեյավճար թողեք

Մի ամաչեք հետաքրքրվել հատուկ առաջարկների, էկզոտիկ ուտեսնտերի գներից, եթե դրանք նշված չեն ճաշացանկում։ Սակայն հիշեք, որ ինչ էլ լինի, ռեստորանում պետք է թեյավճար թողնել։ Թեյավճար չթողնել կարելի է միայն այն դեպքում, երբ խիստ դժգոհ եք սպասարկումից։ 

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ