20 Մայիսի, Երկուշաբթի, 2019

«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը ծանր է

34_5186_thumb.thumb

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Հակոբյանի վիճակում փոփոխություն չկա: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Պաշտպանը նշեց, որ երեկ՝ փետրվարի 6-ին, երբ  դատական նիստի ժամանակ վատացավ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը, դատավոր Արթուր Օհանյանի կողմից հրավիրված «Շտապ օգնության» բժիշկները արձանագրեցին, որ հիվանդին հարկավոր է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, քանի որ սրտի անոթների նեղացման խնդիր կար:

«Հիմա իմ պաշտպանյալը դատապարտյալների հիվանդանոցում է, որտեղ հետազոտություններ են իրականացվում: Մենք պնդում ենք, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Խնդիրը շատ կարևոր է, քանի որ անհրաժեշտ հետազոտությունը հնարավոր չի իրականացնել ԴՀ-ում:Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է քայլեր ձեռնարկում խնդրի կարգավորման և հստակ ինֆորմացիայի տրամադրման ուղղությամբ, քանի որ դատապարտյալների հիվանդանոցից մեր զանգերին չեն պատասխանում: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն ԴՀ-ից դիմել են քրեակատարողական վարչություն, սակայն համապատասխան պատասխան չեն ստացել»,-հայտնեց Դավիթ Գյուրջյանը:

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ