27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչի՞ց վախենանք. Հիսուսի նավը ջրասույզ չի լինում

Բարձրացել են ալիքները, և սաստկացել է մրրիկը, սակայն մենք բնավ չենք վախենում, թե երբևէ անդնդասույզ կլինենք, քանի որ հաստատվել ենք ժայռի վրա։ Թող գազազի ծովը, վեմին ոչինչ անել չի կարող։ Թող բարձրացնի ալիքները, Հիսուսի նավը ջրասույզ չի լինում։ 

Ինչի՞ց վախենանք մենք, ասա՛ ինձ. մահի՞ց. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը շահ»(Փիլիպ. Ա 21)։ Մի՞թե աքսորվելուց. «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ»(Սաղմ. ԻԳ 1)։ Թերևս արքունիքի՝ մեր ունեցվածքը գրավելու՞ց. « Ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ էլ չենք կարողանալու տանել»(Ա Տիմ. Զ 7)։ Աշխարհում սարսափելի բաներն արհամարհելի են ինձ համար, իսկ հաճելի բաները՝ ծիծաղելի։ Աղքատությունից չեմ վախենում, հարստություն չեմ ցանկանում, մահից չեմ վախենում։

Հովհան Ոսկեբերան Ճառեր Բ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ