27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրերը հաստատվեցին․ Քայլի Ջենները դուստր է ունեցել

Ամիսներ շարունակ լուրեր էին պտտվում, որ հեռուստաաստղ Քայլի Ջեները հղի է։ Սակայն այս լուրերը չէին հաստատում ոչ ինքը, ոչ էլ իր աստղային քույրերը՝ Քարդաշյանները։ Եւ ահա նախօրեին Քայլին ինքը հայտնել է, որ դուստր է ունեցել։ Նա դրա մասին գրել է Ինստագրամի իր էջում ու տեսահոլովակ հրապարակել։

 

 

«Ես ներողություն եմ խնդրում՝ իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական եւ առողջարար ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես եւ էմոցիա: Այսպիսով, ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել․․․»:

Քայլին ասել է նաեւ, որ իր դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 1-ին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ