27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Սարգսյանի ուշագրավ այցը Մոսկվա.«Ժամանակ»

«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա, իհարկե, դրանից առաջ չհայտարարելով, որ «գնում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Արմեն Սարգսյանի իրավիճակն այլ է, և նա թերևս չունի այդպիսի խնդիր: Իհարկե, այստեղ մի նրբերանգ այդուհանդերձ կա՝ հաշվի առնելով այն, որ Սարգսյանի առաջադրումից հետո Հայաստանի մի շարք շրջանակներ սկսեցին դիտարկել նրան որպես Արևմուտքի թեկնածու կամ արևմտամետ թեկնածու՝ հաշվի առնելով նրա կապերն ու գործունեությունը Մեծ Բրիտանիայում:

Այդ իմաստով տեսականորեն կարող է լինել խնդիր, երբ Սարգսյանն այդուհանդերձ պետք է «քննություն» կամ «ստուգում» անցնի Մոսկվայում, այսպես ասած, անակնկալներից զերծ մնալու համար: Սակայն ֆորմալ տեսանկյունից նրա այցն ունի Սփյուռքի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան հայերի հետ շփման նպատակ: Այստեղ իհարկե հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց Մոսկվան է ընտրել կամ Ռուսաստանն է ընտրել՝ որպես Սփյուռքի շրջանակների հետ շփման մեկնակետ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ իրականում ոչ այնքան միջպետական կամ արտաքին քաղաքական խնդիր է, այլ շատ ավելի ներհամակարգային:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայաստանյան ներքին դաշտ, համակարգ է մտնում իր միջազգային կապերի և կապիտալի բազայով, այլապես նա կվերածվի զուտ արարողակարգային ֆիգուրի, չի ունենա ներքին դաշտում մրցակցային կշիռ: Իսկ մրցակցությունն այստեղ սկսել է թելադրել ռուսաստանահայ կապիտալը, որն առնվազն պայմանականորեն ներգրավված է ներդրողների հայտնի ակումբի խողովակով:

Արմեն Սարգսյանը մի կողմից մրցակցելու է այս կապիտալի հետ, և հավանական է, որ նաև այստեղ իրավիճակը հակակշռելու նպատակով է Սերժ Սարգսյանն առաջադրել նրան: Մյուս կողմից, սակայն, հայաստանյան համակարգում իրադարձությունները միայն մրցակցությամբ և առավել ևս բաժանարար գծերով չէ, որ զարգանում են, քանի որ համակարգը պարբերաբար ունենում է նաև որոշակի հարցերում կոմպրոմիսային հանգրվանների անհրաժեշտություն:

Ի վերջո, այդ ամենը խաղի կանոնների ամբողջական շրջանակն է, և այստեղ է, որ Սարգսյանի այցը Մոսկվա դառնում է առարկայորեն հետաքրքիր: Այդ այցի ընթացքում նա թերևս խաղի կանոններն է ճշգրտելու կամ հստակեցնելու իր հիմնական մրցակիցների՝ ռուսաստանահայ կապիտալի կրողների, ներկայացուցիչների հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ