27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

3-ամյա երեխան երկու օր մնացել է մահացած տատիկի ու պապիկի հետ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թայվանում։ 3 տարեկան երեխան երկու օր շարունակ տանը փակված է մնացել մահացած տատիկի ու պապիկի հետ։ Հարեւանները, տեսնելով, որ ծեր ամուսինները տնից դուրս չեն գալիս մի քանի օր եւ իմանալով, որ նրանց հետ է ապրում նրանց փոքրիկ թոռնիկը, զանգահարել են ոստիկանություն։

Երբ ոստիկանները բացել են դուռը, ծեր ամուսիններին հայտնաբերել են մահացած։ Նրանք մահացել էին 48 ժամից ավելի առաջ։ Փոքրիկը լաց լինելիս է եղել տատիկի դիակի կողքին։ Նա ասել է, որ փորձել է արթնացնել տատիկին, սակայն չի կարողացել։

Պարզվել է, որ ամուսինները գրեթե միաժամանակ են մահացել։ Ամուսինը մահացել է, ինչից հետո կինը, ամենայն հավանականությամբ, վախից սրտի կանգ է ունեցել։

Փոքրիկի ծնողները արդեն տարել են նրան։ Թե ուր էին նրանք այդ մի քանի օրերի ընթացքում, չի նշվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ