29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Թուրքիան Ռուսաստանից պահանջել է արտահանձնել թուրք կոմունիստ գործչին

intro_1459276008

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանից պահանջել է իրենց արտահանձնել Թուրքիայի կոմունիստական «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ուրալին:

Վերջինս  Սոչիում մասնակցել էր Սիրիայի  հարցով կոնգրեսին: Իսկ DHKP-C-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Ուրալը Թուրքիայում մեղադրվում է 2013թ. Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ահաբեկչության ժամանակ սպանվել էր 52 մարդ: 

«Նախապես այդ ահաբեկիչը չկար  ցուցակում, որը մեզ փոխանցել էր Ռուսաստանը: Մենք արձագանքեցինք դրան և պահանջեցինք, որ Ռուսաստանն այդ ահաբեկչին կալանավորի և արտահանձնի մեզ: Մեր պահանջը նաև տեղ է գտել ծանուցագրում, որը փոխանցվել է Ռուսաստանին», -ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Աֆրինում Թուրքիայի գործողությունները չպետք է վերածվեն օկուպացիայի:

«Ֆրանսիացիները այդ հարցում մեզ չեն կարող դաս տալ:  Դա օկուպացում չէ»,- պատասխանել է Չավուշօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ