18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47-ը

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը տեղադրված է «e-draft.am» կայքում:

Ըստ նախագծի, Հայաստանի նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում, հասցեն՝ Մաշտոցի 47 (այդ հասցեում գրանցված է Կառավարության ընդունելությունների տունը, Մատենադարանի հարևանությամբ) 
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք)
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է նախագահի աշխատակազմը, որը չի կարող գերազանցել 180-ը:

Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ