05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Շփման գիծը տեխնիկապես բարելավվել է․ Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությունները կտրուկ նվազել են

Vaxarshak-Harutyunyan
  Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը  նշեց՝ ապրիլյան գործողությունների ժամանակ հայտնաբերվեցին տարբեր բացթողումներ, որոնք առկա էին մեր բանակում, արդյունքում 2016թ. մինչ այսօր բանակում կատարվել են լրջագույն աշխատանքներ։

«Շփման գծում տեղադրվել են հետախուզական համակարգեր, որոնց միջոցով  5-8 կմ խորությամբ կարելի է տեսնել  Ադրբեջանի տարածքը, դրա համար այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմադիվերսիոն գործողությունները կտրուկ նվազել են։ Հիմա մեր բանակում շատ մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկայի արտադրությանը։ Օրինակ՝ արտադրում ենք ԱԹՍ-ներ։ Մեր արտադրածն, իհարկե,  իսրայելականից ավելի թույլ է, բայց ավելի էժան գնով ենք արտադրում ու կարող ենք էֆեկտիվ դիմադրել այդ գործողություններին», –  ասաց բանախոսը։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ