29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների երեխաները. պատգամավոր

լուիզա սարգսյան

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանն ասում է, որ եթե ԳՁՕ պարունակող մթերքների գնային արժեքը շատ ավելի ցածր է, քան էկոմթերքների, ապա պարզ է, որ ավելի առողջարար է էկոմթերք օգտագործել: Այս մասին նա նշեց այսօր   «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: 

Պատգամավորն ասաց, որ հայտարարվում է, որ ԳՁՕ պարունակող սնունդներն ավելի լայն կիրառություն ստացան՝ պայմանավորված աշխարհում բնակչության աճով: «Աննախադեպ աճ այստեղ՝ Հայաստանում, չունենք, բայց սնվելու խնդիր ունենք. այսօր մեր երկրում կենսաապահովման և նվազագույն զամբյուղների գինը չի համապատասխանում, և այս տեսակի սննդամթերքների տարածումը խոցելի խավի համար դառնալու է մի նոր պատմություն»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ այնպես չլինի, որ այդ խավը սնվի, բայց կորցնի առողջությունը:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատասխանեց, որ թեպետ ինքը նշեց, որ քիչ են այն երկրները, որոնք մշակում են  նման մթերքներ, սակայն դրանք շատ հեկտարների վրա են անում այդ մշակումը, հետևաբար կարողանում են շատ այլ երկրներ արտահանել: «Ինչքան հնարավոր է, ես կոչ կանեի մեր ազգաբանկչությանը, տեղական ծագման սննդամթերք օգտագործել: Մենք ունենք լավագույն մշակույսերի սերմեր ՀՀ-ում: Ինքնարժեքով գենետիկորեն ձևափոխված սննդամթերքն, իհարկե, էժան կլինի, որովհետև բերքատվությունը բարձր է, բայց ես կոչ կանեի, որ մեր կանայք թող մտածեն ազգի ֆիզիկական ավելացման մասին, աճի մասին, իսկ սննդամթերքի տեսանկյունից ՀՀ-ում որևէ վտանգ չկա այս պահին կապված սովի հետ, գուցե սպառողական զամբյուղի հետ կապված կա, բայց անապահով խավն էլ պիտի մաքուր սնունդ օգտագործի, բնականաբար»,-ասաց Հարությունյանը:

Լուիզա Սարգսյանն արձագանքեց, որ բավարար սննդամթերք Հայաստանում կա, սակայն մարդիկ այն գնելու հնարավորություն չունեն, գնաճն էլ մի կողմից է դրան նպաստել: «Ստացվում է՝ էկոմթերքներով սնվելու են միայն հարուստների երեխաները»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ