30 Մարտի, Երկուշաբթի, 2020
KFC

Էդմոն Մարուքյանը կոչ է արել Թուրքիային զորքերը դուրս բերելու Սիրայի տարածքից

Հարգելի գործընկեր,

Հունվարի  24-ին  Եվրոպայի  խորհրդի  խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի նիստում հրատապ քննարկվող «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա» թեմայով Լուսավոր   Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրտաների և Լիբերալների քաղաքական խմբի անունից ելույթ է ունեցել , որում մանրամասն ներկայացրել է Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության շրջանում իրականացվող ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության ռմբակոծման փաստերն ու Թուրքիային կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ  բախումներից ու հարձակումներից և զորքերը դուրս բերել Սիրայի տարածքից։

Էդմոն Մարուքյանը Եվրոպայի Դեմոկրատների և Լիբերալների քաղաքական խմբի անունից հայտարարել է, որ միանում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի այն կոչին, որով առաջարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ նիստ հրավիրել։ Միաժամանակ Մարուքյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հերթական հումանիտար աղետը կանխելու և Սիրիայում քաղաքացիական բնակչությանը պաշտպանության համար։

 

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ