29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աֆրինը Թուրքիայի համար գերեզման կդարձնենք. Սիրիայի քրդերի կանանց զորախումբ

f5a6986d6e2543_5a6986d6e2580

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևը՝ YPJ-ն զգուշացրել է Թուրքիային, որը  ռազմական գործողություններ է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում: 

Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ նրանց կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այսօր 6-րդ օրն է, ինչ օկուպանտ Թուրքիան և  նրա հովանու տակ գտնվող հրոսակները շարունակում են անդադար հարձակվել Աֆրինի վրա: Մենք, որպես YPG-ի կանանց թև, ինչպես նաև Աֆրինի ժողովուրդը, պատմական դիմադրություն ենք ցուցաբերում: Աֆրինի հողերը  Թուրքիայի և հրոսակների համար դարձնելու ենք գերեզման, նրանք զղջալու են որ ոտք են դրել այստեղ»:

Հայտարարությունում ասվել է նաև, որ թուրքական ուժերն այս մի քանի օրվա ընթացքում իրենց վրա հարձակվել են տանկերով և ռազմական ինքնաթիռներով, սակայն իրենք դիմել են պատասխան գործողությունների: Թուրքերի և քրդերի միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել հատկապես  Աֆրինի Շերա, Բիլբիլե, Մաբեթա, Ջինդիրեսե, Շիյե, Րեջո գյուղերում:

«Այս տարածքներում այս օրերին ուժեղ մարտեր են գնում և դեռևս շարունակվում են: Այս մարտերում թուրք հրոսակները մեծ կորուստներ են կրել: Սակայն իրենք թաքցնում են իրենց կորուստները: Նրանց մամուլում հրապարակվում են սուտ լուրեր, թե իբր քրդական կողմն ունի շատ կորուստներ: Այնինչ վերջին 5 օրվա կռիվներում մենք տվել ենք 7 զոհ: Խոսք ենք տալիս, որ պաշտպանելու ենք  մեր հողերը և մեր ժողովրդին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ