20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Իիի, ո՞ւր ես գնում…». Տիգրան Հայրապետյանը և Եղնուկյանը վրդովեցին

 «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով դատական նիստի ժամանակ այսօր՝հունվարի 25-ին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը  կարգապահական տույժ հայտարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանին նկատմամբ։

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան՝  Տիգրան Հայրապետյանը  պահանջեց դահլիճ վերադարձնել  Կարո Եղնուկյանին, քանի որ  ինքը չի կարողանում իրականացնել նրա  շահերի պաշտպանությունը: Հայրապետյանը նշեց, որ հակառակ դեպքում կլքի նիստերի դահլիճը;

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը  արձագանքեց․ «Իիի,  ո՞ւր ես գնում…»։

Պաշտպան Հայրապետյանի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այնուամենայնիվ, բավարարեց, եւ Կարո Եղնուկյանին թույլատրեց ներկա գտնվել դատական նիստին։

Կարո Եղնուկյանն ասաց, որ առանց իր կարծիքը հարցնելու, դատարանն իրավունք չուներ հանրային պաշտպան ներգրավել․ «Ոչ պահանջել եմ, ոչ էլ անվճարունակ եմ, հիմա աբսուրդ է  մերժել մի բան, որը ես չեմ պահանջել։ Դուք ինքնուրույն որոշել եք հանրային պաշտպան նշանակել, շատ սխալ եք արել»։

Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը եւ պահանջեցին դադարեցնել հանրային պաշտպաններ Լուսինե Ասլանյանի եւ Անուշ Մխիթարյանի լիազորություններ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը, հիմնավորելով, որ պետք է պաշտպանի ամբաստանյալների իրավունքը։

Կարո Եղնուկյանը վրդովվեց դատավորի որոշումից եւ ասաց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ դատարանը հաշվի չի առնում իր կարծիքն ընդհանրապես։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա 10 ժամ հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ