17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգողի հետ

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:

Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետևում  են Կենտրոնի գործունեությանը և  կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաև աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար: «Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները  տարածելու համար:  Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ-ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը: Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն և որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,– ասել է նա:

Կարեն Կարապետյանը նշել է, որ  ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը և  մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները», – ասել է  վարչապետը:

Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին և, այս համատեքստում, Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև  մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ-ն պետության հետ միասին հիմնադրել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ: Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք: Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ