23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սարգիս Հացպանյանին հուղարկավորել Եռաբլուրում». առցանց ստորագրահավաք է սկսել

«Change.org» կայքում ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված առցանց ստորագրահավաք է մեկնարկել՝ Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով։

Կից ներկայացված տեսքտում մասնավորպես նշվում է.

«Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին:

Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արևմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ և թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու և աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում:

Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով:

Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին:

Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ