20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր տարի չնշեցին. Տատ ու թոռ երգահանները հիասթափված են, բայց չեն հուսահատվի/տեսանյութ/

81 ամյա երգահան Աղավնի Նիկողոսյանը և նրա թոռնիկը՝ Հակոբը անգամ Նոր տարին տոնելու համար սիրտ չունեին: Հիասթափված են, բայց ոչ հուսահատ….շարունակելու են արարել և երկնած երգերը նվիրել հայ ազգին:

Հայտնի երգերի հեղինակ Աղավնի տատիկը այժմ ապրում և ստեղծագործում է` հավատալով, որ մի օր ծափողջյուններից բացի նաև նյութական աջակցություն կստանա: Հակոբ Ալիխանյանը գիշերները չի քնում` խնամում է տատին:
Իրենց հոգուց դուրս եկած երգերը նվիրեցին ժողովրդին, սակայն երգիչները երգերը երգեցին, ժողովուրդը ծափահարեց , բայց ոչ ոք  սատար ու նեցուկ չդարձավ տատ ու թոռ երգահաններին:

Ապրում են համեստ կենցաղով: Աղավնի Նիկողոսյանը հիվանդ է, իսկ Հակոբը խնամում է տատիկին:

«Մուշ երկիր պապական», «Աղջիկ եմ սասունցի», «Ախ տունս, տունս»….

Հիշում են….Նոր տարին սիրված տոն էր, հիմա չեն նշում նախկինի պես, սակայն  իրենք ամեն օր են հյուրեր ընդունում, ավանդապաշտ մշեցու օջախ է…

Հազարից ավելի երգերի հեղինակ տատ ու թոռնիկ երգահանները գտնվում են սոցիալապես անբարենպաստ պայմաններում:Նրանք նյութական աջակցություն չեն խնդրում ու միայն ցանկանում են գտնել հովանավոր, որ կյանքի կոչեն իրենց ծրագրերը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ